Այսօր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ակնհայտորեն երևում է քաղաքացու նկատմամբ խոշտանգման դրսևորում՝ ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, հերթական անգամ լրջագույն հարցեր է բարձրացնում մարդու հիմնարար իրավունքների պահպանման, վերահսկողության արդյունավետության և պատասխանատվության անխուսափելիության վերաբերյալ։

ՆԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝

նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, իսկ առերևույթ հանցագործության փաստով տրվել է հաղորդում։

Թեև այս արձագանքը անհրաժեշտ նվազագույն քայլ է, այն ոչ բավարար է հանրության մեջ առաջացած լուրջ իրավական և բարոյական ճգնաժամը հաղթահարելու համար։

Խնդիրը ծառայողական կարգապահության սահմաններից դուրս է

Լրագրող ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 4 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2026-02-21

Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամը շնորհավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանին ՀՀ Արդարադատության նախարարի թիվ 106-Ա որոշմամբ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու առթիվ։

Այս նշանակումը վստահության և բարձր գնահատականի արտահայտություն է՝ ուղղված Ձեր մասնագիտական փորձին, ռազմավարական մտածողությանը և հանրային կառավարման ու իրավական բարեփոխումների ոլորտում երկարամյա ներգրավվածությանը։ Համոզված ենք, որ Ձեր մասնակցությունը կնպաստի իրավական համակարգի թափանցիկության, արդյունավետության և ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 52 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-12-23

Կարևորելով ՆԳՆ ենթակա ծառայությունների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳ նախարարությունը և «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը համատեղ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, որոնց նպատակը բարեվարք և քաղաքացիակենտրոն հանրային ծառայողներ ունենալն է։

Պարեկային, Փրկարար ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների աշխատակիցները «Հանրային հաղորդակցումը և կոնֆլիկտների կառավարումը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման ընթացքում զարգացրել են հանրային հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման հմտությունները։

Դասընթացներն անցկացրել է «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանը: Ներկայացնելով հանրային ծառայողների արդյունավետ հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման գործիքակազմերը՝ նա ընդգծ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 178 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-12-12

Ինչպես տեղեկանում ենք  ՆԳՆ պաշտոնական կայքից՝ ՆԳ նախարարության համար ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը թիրախային է և այս ուղղությամբ մշտապես իրականացվում են գործնական քայլեր՝ նաև պարբերական վերապատրաստումների տեսքով։

Ներքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ հանդիսացող «Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ մայիսի 19-ից 22-ն անցկացվել է «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում։

Դասընթացին մասնակցել են Փրկարար, Պարեկային ծառայությունների, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջին խմբի շուրջ 90 աշխատակիցներ։ Վերապատրաստումն իրականացվել է հանրային ծառայողների բարեվարքության պլանի շրջանակում։

Դասընթացը վարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հանրային կառավարման հարցերով ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 228 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-12-12

Հարգելի՛ ոստիկաններ, գործընկերներ,

Ժամանակակից հասարակության կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները ու քաղաքացիները միավորված են ընդհանուր նպատակով՝ ապահովելու օրենքի գերակայությունն ու հանրային անվտանգությունը։

Այս համագործակցությունը հիմնված է փոխվստահության, երկխոսության և փոխօգնության վրա, ինչը երաշխավորում է ավելի ուժեղ, պաշտպանված ու միասնական հասարակություն։

Հարգելի՛ ոստիկաններ, Ձեր աշխատանքը դժվարին է, պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև անձնական խիզախություն, պատասխանատվություն և անսահման նվիրվածություն մեր պետության ու ժողովրդի հանդեպ։

Հարգելի՛ ոստիկաններ, Ձեր հանձնառությունն ու անձնվիրությունը մեծապես նպաստում են հասարակական կարգի ամրապնդմանը, քաղաքացիների վստահության աճին և մե ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 46 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-04-17 | Մեկնաբանություններ (0)

Ապրիլի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այն կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» իրավական հասարարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Մ.Ավետիսյանը իր ելույթում կարեւորեց ոստիկանության ծառայողների շարունակական կրթության անհրաժեշտությունը նաեւ շեշտադրեց խոշտանգումների արգելքի կարեւորությունը ոստիկանության ռազմավարական բարեփոխումների համատեքստում։

Կարևորելով ոստիկանություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը, անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանության դերը՝ ՆԳ նախարարության, Պարեկային ծառայության, ՀՈԳՎ և ՔՈԳՎ Երևան քաղաքի և մ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 294 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-04-11 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ պաշտոնական լրահոսից , որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

 

Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ո ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 70 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-28 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ պաշտոնական կայքից՝ 2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 126 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

️ Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

▪️Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 155 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

Համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումները ՆԳ նախարարության առաջնահերթություններից են: Ուշադրության կենտրոնում է թե՛ ծառայողների, թե՛ վերապատրաստող անձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը։

ՆԳՆ կրթահամալիրի 16 դասընթացավար դեկտեմբերի 6-ին հաջողությամբ ավարտել են «Համայնքային ոստիկանություն» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվել է ԵԱՀԿ կողմից «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։

ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Հրանտ Թորոսյանը և ՆԳՆ կրթահամալիրի պետ Ման ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 175 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

1 2 3 4 »
close