
«Ռազմավարությունների ազգային կենտրոն» Հիմանդրամը (Այսուհետ՝ Հիմնադրամ) հիմնադրվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Գյումրի քաղաքում։
Հիմնադրամի նպատականերն են՝ Պետական և ոչ պետական ոլորտում քաղաքացիների սպասարկումն իրականացնող աշխատակիցների և հանրային ծառայողների մասնագիտական դասընթացների անցկացումը, Հիմնադրամի շահառուների մասնագիտական կրթության և հետագա մասնագիտական զարգացմանը խթանելը:
Հիմնադրամի խնդիրներն են՝ Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքի հայաշատ համայնքներում նվիրատուներ, նվիրաբերողներ ներգրավվելուն ուղղված միջոցառումների կազմակերպումը և անցկացումը, կրթական, մարզամշակութային կյանքի աշխուժացմանը և տարածմանը, կրթական և մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացումը, կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակումը և իրականացումը:
Հիմնադրամը ակտիվ համագործակցում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ Շիրակի մազպետարանի, Գյումրու քաղաքապետարանի հետ։ Հիմանդրամը գործունեության ընթացքում, Գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանի ֆինանսավորմամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության համար 2022 թվականից պարբերաբար կազմակերպել և իրականացրել է «Սթրեսակայունություն», «Հաղորդակցություն» , «Կառավարում» և «Հակաահաբեկչություն․ վերապատրաստում՝ վերապատրաստողների համար» թեմաներով վերապատրաստման ծրագրեր( ՑԱՅԳ ՀՌՀ՝ https://www.facebook.com/TSAYGlTV/videos/1692174737847137 , 1-02 անդրադարձ՝ https://goo.by/glOvcJ )։
Կարևորելով շարունակական կրթության կարևորությունը պետականաշինության գործում պարեկային 8 ծառայողների տրվել է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
2022 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու քաղաքապետարանի բաժինների պետերի համար անցկացրել է «Հաղորդակցություն» և «Կառավարում» թեմաներով վերապատրաստման ծրագրեր։
2023 թվականին Հիմնադրամի նախաձեռնությամբ, «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ—ի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Շիրակի մազպետարանի հետ համատեղ Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում անցակցնում է «Պայքար բուլլինգի դեմ. խոցելի խմբերի իրազեկվածություն և պաշտպանություն» թեմայով հանդիպում-քննարկումներ։
Հիմնադրամը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շտաբի հրավերով մասնակցում է նաև «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի կլոր սեղան-քննարկումներին։
Հիմնադրամը գործուն համագործակցում է Պարեկային ծառայության Մոնիթորինգի և վերլուծության բաժնի հետ, իրականացնելով Ծառայության մշտադիտարկում և ծառայողների կողմից թույլ տված խախտումների արձանագրում և բարձրաձայնում։
Հիմնադրամը, նաև բացառիկ համագործակցությամբ ՀՀ ԱԱԾ-ի հետ, 2023թվականի դեկտեմբեր ամսին կազմակերպել է «Հակաահաբեկչություն» թեմայով վերապատրաստում ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնում։
Հիմնադրամի ֆինանսավորմամբ և բարձր հովանու ներքո գործում է նաև "Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն" Իրավական հասարարակական կազմակերպությունը։