9:59 AM Բարեվարքության մակարդակի բարձրացումը ՆԳՆ առաջնահերթություն․ կայացել են վերապատրաստման դասընթացներ | |
|
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ պաշտոնական կայքից՝ ՆԳ նախարարության համար ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը թիրախային է և այս ուղղությամբ մշտապես իրականացվում են գործնական քայլեր՝ նաև պարբերական վերապատրաստումների տեսքով։ Ներքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ հանդիսացող «Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ մայիսի 19-ից 22-ն անցկացվել է «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում։ Դասընթացին մասնակցել են Փրկարար, Պարեկային ծառայությունների, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջին խմբի շուրջ 90 աշխատակիցներ։ Վերապատրաստումն իրականացվել է հանրային ծառայողների բարեվարքության պլանի շրջանակում։ Դասընթացը վարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։ Վերապատրաստման ընթացքում քննարկվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա հիմնական նորմերը՝ ծառայողի վարքագծի կանոնները, այդ թվում՝ նվերներ ընդունելու և այլ սահմանափակումները, ինչպես նաև շահերի բախման կանոնները խախտելու հետևանքներն ու մի շարք այլ թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին և դրանց մեկնաբանություններին: Նմանատիպ վերապատրաստումները շարունակական են՝ նպատակ ունենալով բարձրացնել ՆԳ նախարարության ծառայությունների գործունեության թափանցիկությունն և բարեվարքության մակարդակը։ | |
|
| |
| Total comments: 0 | |