11:32 AM Մկրտիչ Ավետիսյանը ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։ | |
|
Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամը շնորհավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանին ՀՀ Արդարադատության նախարարի թիվ 106-Ա որոշմամբ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու առթիվ։ Այս նշանակումը վստահության և բարձր գնահատականի արտահայտություն է՝ ուղղված Ձեր մասնագիտական փորձին, ռազմավարական մտածողությանը և հանրային կառավարման ու իրավական բարեփոխումների ոլորտում երկարամյա ներգրավվածությանը։ Համոզված ենք, որ Ձեր մասնակցությունը կնպաստի իրավական համակարգի թափանցիկության, արդյունավետության և հանրային վերահսկողության ամրապնդմանը։ Մաղթում ենք արդյունավետ գործունեություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ այս պատասխանատու ու կարևոր առաքելության մեջ։ —
| |
|
| |
| Total comments: 0 | |
