6:27 PM
Ակտիվ համագործակցությունը՝ գնահատանքի արժանի. պարգևատրվել է 33 ծառայող

Ապրիլի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այն կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» իրավական հասարարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Մ.Ավետիսյանը իր ելույթում կարեւորեց ոստիկանության ծառայողների շարունակական կրթության անհրաժեշտությունը նաեւ շեշտադրեց խոշտանգումների արգելքի կարեւորությունը ոստիկանության ռազմավարական բարեփոխումների համատեքստում։

Կարևորելով ոստիկանություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցությունը, անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանության դերը՝ ՆԳ նախարարության, Պարեկային ծառայության, ՀՈԳՎ և ՔՈԳՎ Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների 33 ծառայողներ, «Ոստիկանության օրվա» կապակցությամբ, պարգևատրվեցին շնորհակալագրերով (Հոգաբարձուների խորհրդի Նախագահի Հրաման թիվ 14-Խ, 15-Խ, 16-Խ, 17-Խ) և մեդալներով(Հոգաբարձուների խորհրդի Նախագահի Հրաման թիվ 003-Մ, 004-Մ, 005-Մ, 006-Մ

  

Views: 257 | Added by: NCSArmenia | Tags: պարեկ, ՆԳՆ, Խրախուսում, պարգևատրում, մեդալ, Հանձնաժողով, Զորքեր, ոստիկան, ՔՈԳՎ, շնորհակալագիր, ՀՈԳՎ, Պարեկային | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
close