Կարևորելով ՆԳՆ ենթակա ծառայությունների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը՝ ՆԳ նախարարությունը և «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը համատեղ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, որոնց նպատակը բարեվարք և քաղաքացիակենտրոն հանրային ծառայողներ ունենալն է։

Պարեկային, Փրկարար ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների աշխատակիցները «Հանրային հաղորդակցումը և կոնֆլիկտների կառավարումը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման ընթացքում զարգացրել են հանրային հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման հմտությունները։

Դասընթացներն անցկացրել է «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանը: Ներկայացնելով հանրային ծառայողների արդյունավետ հաղորդակցության և կոնֆլիկտների կառավարման գործիքակազմերը՝ նա ընդգծ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 178 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-12-12

Ինչպես տեղեկանում ենք  ՆԳՆ պաշտոնական կայքից՝ ՆԳ նախարարության համար ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը թիրախային է և այս ուղղությամբ մշտապես իրականացվում են գործնական քայլեր՝ նաև պարբերական վերապատրաստումների տեսքով։

Ներքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ հանդիսացող «Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ մայիսի 19-ից 22-ն անցկացվել է «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում։

Դասընթացին մասնակցել են Փրկարար, Պարեկային ծառայությունների, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջին խմբի շուրջ 90 աշխատակիցներ։ Վերապատրաստումն իրականացվել է հանրային ծառայողների բարեվարքության պլանի շրջանակում։

Դասընթացը վարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հանրային կառավարման հարցերով ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 229 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-12-12

close