Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ պաշտոնական կայքից՝ 2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 106 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

️ Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

▪️Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 140 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

Համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումները ՆԳ նախարարության առաջնահերթություններից են: Ուշադրության կենտրոնում է թե՛ ծառայողների, թե՛ վերապատրաստող անձնակազմի մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը։

ՆԳՆ կրթահամալիրի 16 դասընթացավար դեկտեմբերի 6-ին հաջողությամբ ավարտել են «Համայնքային ոստիկանություն» թեմայով վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվել է ԵԱՀԿ կողմից «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։

ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Հրանտ Թորոսյանը և ՆԳՆ կրթահամալիրի պետ Ման ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 158 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։

«Ինստիտուցիոնալ լուծումները ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են: Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները դրանք սիտուացիոնալ լուծումներ են, բայց և ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 172 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 7 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում&raq ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 175 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Կրթահամալիրի կայքից Նոյեմբերի 25-ին մեկնարկեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դասախոսների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը, որն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Ժողովրդավարական ոստիկանական ծառայության սկզբունքների ամրապնդում` ոստիկանություն-հասարակություն ընդլայնված գործընկերության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ կրթահամալիրի համայնքային ոստիկանության համապարփակ կրթական ծրագրի մշակման գործում: 

< ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 155 | Ավելացրեց: NCSArmenia | Ամսաթիվ: 2025-02-03 | Մեկնաբանություններ (0)

close